Առողջապահություն 1.2011
Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական հերպես, կաթնախտային ստոմատիտ, կարմիր տափակ որքին և այլն) ժամանակ, որոնցից այն պետք է տարբերակել:
Բազմաձև էքսուդատիվ էրիթեման կլինիկորեն տարբերվում է սովորական բշտախտից ավելի սուր սկզբով, շրթունքների և լեզվի արտահայտված այտուցով, ցաների տեղակայմամբ` գերազանցապես բերանի խոռոչի առաջային հատվածներում: Ճիշտ է, այստեղ նույնպես բշտերը կարող են ունենալ թառամ ծածկ և էրոզիաների մակերեսի փառակալում (նկ.12), որոնք բշտախտ են հիշեցնում: Մաշկը նույնպես ախտահարվում է (բշտեր, էրոզիաներ, կեղևներ), սակայն ցանն այս դեպքում տեղակայվում է գերազանցապես ձեռնաթաթերի, ոտնաթաթերի, արտաքին սեռական օրգանների վրա). զարգանում է այտուցային ու հիպերեմիկ ֆոնի վրա: Բացի այդ, Նիկոլսկու, Ասբո-Հանզենի ախտանիշները և բշտախտին բնորոշ լաբորատոր թեստերը բացասական են:
Նկար 12. Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա |
Նկար 13. Աֆթոզ ստոմատիտ |
Նկար 14. Սովորական հերպես` բերանի լորձաթաղանթի ախտահարումով |
Աֆթոզ ստոմատիտը (նկ. 13) տարբերվում է սովորական բշտախտից էրոզիաների սահմանափակ արտահայտվածությամբ, սովորաբար կլորավուն կամ ձվաձև տեսքով. խիստ ցավոտությամբ: Նրանք գերազանցապես տեղակայվում են շրթունք-լնդային ծալքերում, այտերի ու կոշտ քիմքի լորձաթաղանթի վրա: Հարկլինիկական և լաբորատոր հետազոտություններով բշտախտը չի հայտնաբերվում:
Սովորական հերպեսը բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ինքնուրույն և մնալ մինչև վերջ միայն այդպիսի տեղակայումով, սակայն այն ավելի հաճախ զուգորդվում է մաշկի հարևան տեղամասերի ցանավորմամբ (նկ. 14): Բերանի խոռոչում բշտիկները լինում են մանր և հանդես են գալիս խմբավորված, մոտավորապես կորեկի հատիկի չափ ու ավելի փոքր: Ինչպես բշտիկները, այնպես էլ նրանցից գոյացած էրոզիաներն առաջանում են սուր բորբոքային ֆոնի վրա, ցավոտ են, հակված են արագ լայնանալու, ինչպես նաև պարբերական կրկնումների:
Կաթնախտի (կանդիդոզ) դեպքում հաճախ ախտահարվում է բերանի լորձաթաղանթը (մանավանդ շաքարային դիաբետ ունեցող անձանց): Կլինիկորեն հիվանդությունն արտահայտվում է սպիտակ փառով ծածկված անկանոն ձևի և տարբեր չափսերի բորբոքային օջախներով: Փառը կարելի է հեշտությամբ հեռացնել մածկիչի օգնությամբ. մերկացնելով վառ հիպերեմիկ մակերեսը (նկ.15): Փառի մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվում են մեծ քանակությամբ սնկաթելեր, հունդեր, լեյկոցիտներ, էպիթելային, բայց ոչ ականտոլիտիկ (բշտախտային) բջիջներ:
Սովորական բշտախտից կարմիր տափակ որքինի տարբերակումը բավական դժվար է, եթե խոսքը գնում է առաջինի բշտախտանման ձևի մասին, որը գործնականում դիտվում է շատ հազվադեպ: Սակայն նույնիսկ այս դեպքում ախտահարված լորձաթաղանթի վրա բշտիկների հետ մեկտեղ կարելի է հայտնաբերել նաև տվյալ հիվանդությանը բնորոշ հանգուցիկներ, տեղակայված հատկապես ատամների` հարևան հատվածների հետ հպման տեղում, ինչպես նաև լեզվի վրա (նկ. 16): Այդ հանգուցիկները, որպես կանոն, միաձուլվում են և գոյացնում օղակաձև պատկերներ (Ուիկխեմի ցանց, նկ. 17): Ինչ վերաբերում է բուն բշտիկներին, ապա դրանք կարմիր տափակ որքինի ժամանակ ունենում են ավելի կայուն ծածկ և ավելի ուշ են պատռվում, քան բշտախտի ժամանակ, իսկ նրանց պարունակությունը լինում է ոչ միայն շճային, այլև արյունային: Կարմիր տափակ որքինին բնորոշ են նաև քորը, Կեբների ֆենոմենը (նմանատիպ ցանավորում մեխանիկական, քիմիական և ջերմային ներգործության տեղում): Մինչդեռ սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները բացակայում են:
Նկար 15. Կաթնախտային ստոմատիտ |
Նկար 16. Կարմիր տափակ որքին: Էրոզիաներ ենթալեզվային շրջանում |
Նկար 17. Կարմիր տափակ որքին: Ուիկխեմի ցանց այտերի ներսային մակերեսին |
Այսպիսով, ստոմատոլոգին դիմած հիվանդի մանրազնին հետազոտությամբ վաղաժամ ախտորոշվում են սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները և հնարավոր է լինում խուսափել ախտորոշման սխալներից` իրենց ծանր հետևանքներով: Այդ մասին են վկայում մեր աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած բազմաթիվ դեպքեր, որոնցից երկուսի մասին ցանկանում ենք նշել:
Վերջերս մեզ դիմեց մոտավորապես 50 տարեկան մի կին` Երևանի պոլիկլինիկաներից մեկի աշխատակից: Ունենալով ցավի զգացում լեզվի շրջանում, նա դիմել է տեղի ստոմատոլոգին: Վերջինս նրա մոտ հայտնաբերել է բորբոքային երևույթներ ինչպես լեզվի, այնպես էլ այտերի լորձաթաղանթի շրջանում, ախտորոշել է «աֆթոզ ստոմատիտ» և նշանակել ողողումներ երիցուկի թուրմով, կալիումի հիպերմանգանատի լուծույթով, մշակում ինչ-որ ժելեով: Հիվանդի վիճակը ինչ-որ չափով թեթևանալուց մի քանի օր անց նորից է վատացել: Այս անգամ նա դիմել է մեկ այլ ստոմատոլոգի, որը նույնպես նշանակել է տեղային հակաբորբոքային, ինչպես նաև հակաբիոտիկներով բուժում (ներքին ընդունման և սրսկումների ձևով): Բժիշկների մտքով անգամ չէր անցել հետազոտություններ կատարել այլ հիվանդությունների ուղղությամբ: Դրա հետևանքով արդեն ամիսներ անց հիվանդի մաշկի փոփոխություններ էին առաջացել: Եվ միայն դրանից հետո նա դիմել է մաշկաբանին, որը նրա մոտ ախտորոշել է սովորական բշտախտ` բերանի լորձաթաղանթի և մաշկի ախտահարումով:
Ավելի ծանր հետևանք է ունեցել սխալ ախտորոշումը մեկ այլ դեպքում: 40 տարեկան մի կին դիմել է ստոմատոլոգի: Վերջինս ախտորոշել է «սուր ստոմատիտ» և կատարել նշանակումներ, սակայն մեկ շաբաթ անց հիվանդը դժվարացել է անգամ սնունդ ընդունել: Բժիշկը որոշել է, որ լորձաթաղանթի ախտահարման պատճառը ատամնաբների բորբոքումն է և անհրաժեշտ է գտել հեռացնել դրանք: Հիվանդի համաձայնությամբ նա մեծ դժվարությամբ հեռացրել է միանգամայն առողջ բոլոր ատամները: Սպասված բարելավման փոխարեն հիվանդի ընդհանուր վիճակը ծանրացել է: Պրոցեսի մեջ է ընդգրկվել կոկորդը, մեծացել ու ցավոտ են դարձել մոտակա ավշային հանգույցները: Հիվանդը դժվարացել է անգամ խոսել: Խորհրդատվության հրավիրված քիթ-կոկորդ-ականջաբանը ենթադրելով, որ չարորակ ուռուցք է, նշանակել է ախտահյուսվածքաբանական հետազոտություն: Ցավոք սրտի, այստեղ նույնպես թույլ է տրվել ախտորոշման սխալ. պատրաստուկում եղած և բշտախտին բնորոշ բջիջները համարվել են որպես քաղցկեղային: Արդյունքում հիվանդին պատրաստել են լուրջ վիրահատության: Միայն պատահականորեն հայտնված մաշկաբանի շնորհիվ ախտորոշվել է «սովորական բշտախտ» և տարվել հիմնավորված բուժում:
Այսպիսով, սովորական բշտախտը` բերանի խոռոչի ախտահարումով, սահմանային հիվանդություն է ստոմատոլոգիայի և մաշկաբանության միջև: Նրա ժամանակին ախտորոշումը, նմանատիպ այլ հիվանդություններից տարբերակումը հավասարապես վերաբերում է այդ երկու մասնագիտությունների բժիշկներին, շատ ցանկալի է` միմյանց հետ խորհրդատվության պայմաններում: Այդ դեպքում միայն նրանց կհաջողվի իրենց դիմած հիվանդներին վերադարձնել կորցրած առողջությունը, գեղեցկությունն ու հոգեկան անդորրը:
Ani
24.02.2015
Ani
24.02.2015
Ani
24.02.2015
Մեդ-Պրակտիկ
16.02.2015
Հաևգելի Samvel, մի փոքր դժվար է պատկերացում կազմել խնդրի մասին: Նման կլինիկական ախտանիշներ կարող են դիտվել աֆթոզ ստոմատիտի դեպքում: Սակայն համոզված լինել չի կարելի: Կարող եք կատարել նռան կեղևի եփուկով ողողումներ և շատ բարակ շերտով "Նիստատինի" քսուկ քսել վերքերի վրա: Եթե չօգնի հարկավոր է դիմել մաշկաբանի:
Alina
13.02.2015
Samvel
02.02.2015
Մեդ-Պրակտիկ
02.02.2015
Հարգելի Lili, եթե հերպեսը առայժմ կլինիկական դրսևորում չունի դեղորայք ընդունելու կարիք չկա: Քանի որ հերպեսը հիմնականում արտահայտվում է իմունիտետի անկման դեպքում, խորհուրդ է տրվում օգտագործել իմունիտետը բարձրացնող միջոցներ: Բերանի խոռոչը կարող եք ողողել հակասեպտիկ լուծույթներով, օրինակ ` քլորհեքսիդինի 0.12 %-ոց լուծույթով ,եղեսպակի կամ կաղնու կեղևի թուրմերով:
Tata
01.02.2015
Մեդ-Պրակտիկ
27.01.2015
Հարգելի Tata, հնարավոր է կա բորբոքային պրոցես կամ վնասվածք, և քանի որ այդ հատվածը նյարդերով հարուստ է ցանկացած խնդրի ժամանակ ցավը ուժեղ է լինում: Կարող եք բերանը ողողել բերանի խոռոչի համար նախատեսված հակասեպտիկ միջոցներով,լեզուն մաքրել հատուկ խոզանակով: Եթե խնդիրը կշարունակի անհանգստացնել,հարկավոր է դիմել բժշկի:
Lili
25.01.2015
Մեդ-Պրակտիկ
24.01.2015
Հարգելի NAREK,սնկային հիվանդությունների բուժումը բավականին երկար ժամանակ է պահանջում,և հաճախ նշանակված դեղորայքի նկատմամբ կայունություն է առաջանում: Եթե նշված դեղորայքը չի օգնում,հարկավոր է ավելի նոր սերնդի հակասնկային միջոցներ օգտագործել,ինչպես տեղային,այնպես էլ ներքին ընդունման: Կամ որոշել զգայունություն և կոնկրետ սնկի դեմ զգայուն միջոց նշանակել:
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի Lili,ցավոք հերպեսի բոլոր տեսակները վերջնական բուժել հնարավոր չէ:Հերպեսի վիռուսը միշտ առկա է օրգանիզմում պասիվ վիճակում և օրգանիզմի համար անբարենպաստ պայմաններում( իմունիտետի անկում,ինֆեկցիա,սթրես) այն կլինկիորեն արտահայտվում է:Հակավիրուսային բոլոր դեղերը ունեն միայն ժամանակավոր էֆեկտ:
Tata
11.01.2015
Lili
03.01.2015
NAREK
22.12.2014
Մեդ-Պրակտիկ
12.09.2014
Հարգելի Stalik, նման երևույթներ չի բացառվում, որ մարսողական տրակտի ֆունկցիոնալ խախտումների դեպքում լինեն: Լեզվի մրմռոցը կարող է նաև սնկային ախտահարումների դեպքում լինել: Դիմեք ստոմատոլոգի և գաստրոէնտերոլոգի, ու հաջորդաբար հետազոտությունների արդյունքում պարզեք բուն պատճառը: Անուշադրության մի՛ մատնեք:
Stalik
06.09.2014
Մեդ-Պրակտիկ
26.08.2014
Հարգելի Meline, այն Հայաստանում, իրոք, գրանցված չէ: Ցավոք, այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել:
meline
20.08.2014
Մեդ-Պրակտիկ
04.08.2014
Հարգելի GEVORG, մենք ներկայացնում ենք տեղեկատվական պորտալ և պատասխանում ենք հոդվածներին առընչվող կամ այցելուներին անհանգստացնող հարցերին, այնքանով, որքանով կարող ենք օգտակար լինել, այլ բժշկական խորհրդատվություն մեր թիմի կողմից չի իրականացվում:
GEVORG
01.08.2014
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի ANNA, լեզվի փառակալումը տարբեր պատճառներ ունի և տարբեր հիվանդությունների դեպքում է այն դրսևորվում: Դրանք են գաստրիտը, ստամոքս-աղիքային ուղու խոցային հիվանդությունները, ինչպես նաև սնկային ախտահարումները: Այնպես որ ճիշտ կլինի դիմեք բժիշկի՝ համապատասխան ախտորոշում անցնելու և բուժում ստանալու համար:
Մեդ-Պրակտիկ
25.06.2014
Հարգելի Meline, բարև Ձեզ, բերանի խոռոչում վերքեր կարող են լինել նաև ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրների ժամանակ: Խորհուրդ ենք տալիս դիմել նաև գաստրոէնտերոլոգի խորհրդատվության:
ANNA
21.06.2014
meline
13.06.2014
Մեդ-Պրակտիկ
04.06.2014
Հարգելի Qristine, բարև Ձեզ, շատ եմ ցավում ուշացրած պատասխանի համար, բայց երևի արդեն խնդիրը ակտուալ չէ:
Qristine
18.05.2014
Մեդ-Պրակտիկ
06.03.2014
Հարգելի Norair, բարև Ձեզ, եթե ճիշտ եք նկարագրել, ապա դրանք նշիկների վրա անգինայից հետո առաջացած թարախային բշտերն են, որոնք չեն պոկվում և խցանների նման մնում են նշիկների վրա: Դրանք իրականում գանգատներ չեն առաջացնում, քանի որ իրենից չի ներկայացնում սուր գործընթաց և կարող են սննդի հետ պոկվել:
Norair
04.03.2014
Մեդ-Պրակտիկ
11.02.2014
Հարգելի ARMINE, բարև Ձեզ, ամենայն հավանականությամբ Ձեր երեխայի մոտ ստոմատիտ է, որի դեպքում սխալ բուժումը ո՛չ միայն չի օգնի, այլ նաև կարող է խորացնել վիճակը: Հարկավոր է մանկաբույժի խորհրդատվություն և համապատասխան բուժում:
Կարդացեք նաև
Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...
Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...
XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...
Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա
Ներածություն
Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...
Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...
Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն